Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

Սատարենք սրբազանի առաջնորդած շարժմանը

Սատարենք սրբազանի առաջնորդած շարժմանը
06.05.2024 | 19:41

Յուրաքանչյուր հայ մայիսի 9-ին պետք է իր ֆիզիկական ներկայությամբ աջակցի արդարության ու արժանապատվության համահայկական շարժմանը։
Ես, որպես հայ, մայիսի 9-ին կլինեմ Երևանում։
Կոչ եմ անում սփյուռքահայ մեր հայրենակիցներին` իրենց ֆիզիկական ու մտավոր կարողություններով սատար կանգնելու սրբազանի առաջնորդած շարժմանը։

Աղվան ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1182

Մեկնաբանություններ